Ահա, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել և ինչի է վերածվել «Որբերի» Աշոտը. Կապշեք, երբ տեսնեք թե, որ հայտնի գեղեցկուհին է նրա կինը. Նա արդեն երեխա ունի

«Որբերը» հեռուստասերիալում Աշոտին մարմնավորած Նարեկ Պալեզյանին գտնելն ամենաբարդն էր. նա գրանցված չէ սոցիալական ցանցերից որևէ մեկում, գործընկերների հետ էլ կապ չի պահպանել։

Որոշ ժամանակ առաջ նրանից լուսանկարներ էին տարածվել համացանցում, սակայն դրանք «Հրեշտակների դպրոցը» սերիալի նկարահանման տարիներին արված նկարներ էին։ Մեզ հաջողվեց գտնել Նարեկին. նա ամուսնացել է և արդեն հասցրել է հայր դառնալ:)

Նարեկը 22 տարեկան է։ Նրա կինը՝ Հռիփսիմեն, սովորում է Մանկավարժական համալսարանում, առաջիկայում աշխատանքի կանցնի դպրոցում կամ մանկապարտեզում։ Նա և Նարեկն ամուսնացել են մեկումես տարի առաջ։

«Շատ վաղուց ենք ճանաչում իրար՝ 13-14 տարեկան էի, երբ ծանոթացանք։ Այն ժամանակվանից ընկերություն էինք անում։ Երբ զորակոչվեցի բանակ, Արցախում էի ծառայում, և մի քիչ հեռվացանք, սակայն զորացրվելուց հետո կապը վերականգնվեց։ Հետո ամուսնացանք»,-պատմեց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *