Միայն տեսնեք, թե ինչպես է անցկացնում իր ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին Իջևանում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում, ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012 թ.:

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:


2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13 թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2013 թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015 թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:


2016 թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017 թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

2018 թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։

2018 թ. մայիսի 8-ին, համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ:

2018 թ. հոկտեմբերի 16-ից՝ նախընտրական խոստման համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը: Նիկոլ Փաշինյանը գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններում «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ստացել է ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահությունը:

2019 թվականի հունվարի 14-ին Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

Nikol Pashinyan said that he was infected with coronavirus

RA Prime Minister Nikol Pashinyan recently announced that the whole family was infected with coronavirus. At the moment, the Prime Minister’s family is isolated.

The video is insidious!

Today is the birthday of RA Prime Minister Nikol Pashinyan

Nikol Pashinyan was born in 1975. was born on June 1 in Ijevan.

He graduated from Ijryan Secondary School No. 1. 1991-95 He studied at Yerevan State University. Graduated from the fifth year, he was expelled from YSU for political reasons.

He has been an active journalist since 1992. He has worked for “Dprutyun”, “Hayastan”, “Lragir”, “Lragir Or”, “Molorak” newspapers. In 1998, he founded the “Oragir” d

aily, which in 1999 He was arrested by a court decision for political reasons. In 1999, he was appointed editor-in-chief of the Haykakan Zhamanak daily, a position he held until 2012.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *