Նիկոլ Փաշինյանը վատ լուր հայտնեց

Հիմա ո՞վ կարող է ասել, թե որքան է տեւելու կորոնավիրուսի այս ճգնաժամը. ես օրինակ, կարող եմ ասել, որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի, մինչեւ մյուս տարվա մարտ մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին:

«Հետեւաբար, եթե ասենք, որ ամբողջ ճգնաժամի ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, դա նշանակում է ասենք, որ երկրում հոսանք չի լինելու.,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ հակաժգնաժամային 11-րդ եւ 12-րդ միջոցառումների շահառուների հոսանքն ու գազը չի անջատվել, խոսքը 300 հազար բաժանորդների մասին է:

«Ամբողջ խնդիրն այն է, որ իրական կարիք ունեցողներին մենք չենք կարողացել տեղորոշել: Մենք ենթադրում ենք, որ այն 4300 բաժանորդների առնվազն մի մասը, որոնց հոսանքն անջատել ենք, կարիքավորներ են: Մենք պետք է գտնենք նրանց եւ նրանց կարիքները հոգանք:

Մեր նպատակն է, որ այն մարդիկ, որոնք իսկապես ունեն սոցիալական պրոբլեմ, օգնենք նրանց վճարելու իրենց վարձերը, իսկ նրանք, որոնք ունեն հնարավորություն վճարելու, իրենց չօգնենք»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ կռավարությունը խոստացել էր, որ արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինելու, իսկ հիմա իր խոսքը չի պահում, վարչապետն ասաց. «Եթե մեր հայտարարածը 100 տոկոսով իրականություն չի դարձել, դա էլ համարեք մեր պատասխանատվությունը: Ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար:

Now who can say how long this crisis of coronavirus will last? For example, I can say that our calculations show that we will be in this crisis for at least a year, until March next year. RA Prime Minister Nikol Pashinyan mentioned this live on his Facebook page today, April 28, referring to the issue of utility bills.

“Therefore, if we say that people may not pay utilities during the whole crisis, it means that there will be no electricity in the country,” he said.

Pashinyan informed that the electricity and gas of the beneficiaries of the 11th and 12th anti-crisis measures have not been turned off, it is about 300 thousand subscribers. “The whole problem is that we have not been able to identify those who really need it. We assume t

hat at least some of the 4,300 subscribers whose power we have turned off are in need. We need to find them and take care of their needs.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *